Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Երկրպագուհիներից մեկը Մխիթարյանին հարցրել է` արդյոք նա մտադի՞ր է մոտ ապագայում ֆուտբոլային ակադեմիա բացել Հայաստանում:
Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է.
«Մտածել եմ այդ մասին և կցանկանամ ապագայում զարգացնել այդ գաղափարը` հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայությունն ուսուցանելու համար»:
Vesti.am









