«Իրավունք» թերթը գրում է. «Նախընտրական կրքերը եռում են Արթիկում, այստեղ թեւերի են բաժանվել քաղաքի հեղինակությունները։
Մեծամասնությունը, ինչ խոսք, սատարում է գործող իշխանություններին: Իսկ ահա նախկին համայնքապետ, կազինոններում «ստավկա դնելու» սիրահար Վարագյանը «վիզ է դրել» ընդդիմության համար ձայներ բերելուն։
Սակայն, տեղացիների խոսքերով. «Վարագենք այլեւս նախկին վեսը չունեն ու հաստատ «պադստավկա են» անելու իրենց հույսին մնացած ընդդիմությանը»։









