Foto

Ռեալն ու Մանչեսթեր Յունայթեդը բանակցություններ են վարել Մորատայի շուրջ

«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարել մադրիդցիների հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ, հայտնում է «Marca»-ն:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ՉԼ-ի եզրափակչի` «Յուվենթուսի» հետ անցկացրած խաղից (4:1) մի քանի օր անց  որոշել է փոխել ակումբն ու դեռ մնում է այդ որոշմանը: Ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի է ձգտում և վստահ չէ, որ «Արքայական ակումբում» կունենա այդ ժամանակը: Այդուհանդերձ, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն խոսել է ֆուտբոլիստի հետ և նշել, որ չի ցանկանում հրաժարվել Մորատայի ծառայություններից:

Ավարտված մրցաշրջանի արդյունքներով Մորատան Իսպանիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել` դրանցից 14-ում դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստը դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Vesti.am