Foto

Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է. տեսանյութ

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը րոպեներ առաջ հաղթեց լեհ Մաթյոս Թոմաս Պոլսկիին և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Այդ մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Եվրոպայի չեմպիոնի համար մեր բռնցքամարտիկը վաղը կմրցի անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ: