«Չելսի»-ի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Manchester Evening News-ը:
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» համաձայնեցրել են ֆուտբոլիստի պայմանագրի կետերը: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է բանակցություններ վարի «Չելսիի» հետ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 28-ամյա Մատիչը մասնակցել է 40 հանդիպման, դարձել 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Vesti.am









