Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը: Այդ մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարն է Ստեֆան Ապոստոլովը, ում եզրերում կօգնեն Գեորգի Տոդորովը և Գեորգի Դոյնովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլա Պոպովն է:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» - «Սանտա-Կոլոմա» խաղը կկայանա հունիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:









