Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի 2-րդ տուրի շրջանակում Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում Մեքսիկայի հավաքականը մրցում էր Նոր Զելանդիայի ընտրանու հետ: Խաղն ավարտվեց «ացտեկների» կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հաղթական գնդակը 72-րդ րոպեին խփեց Օրիբե Պերալտան:
Այս հաղթանակից հետո Մեքսիկան վաստակում է 4 միավոր և հավասարվում խմբի առաջատար Պորտուգալիային, որն այս տուրում 0:1 հաշվով պարտության էր մատնել Ռուսաստանի ընտրանուն, որն իր հերթին 3 միավորով 3-րդ հորիզոնականում է: Ներ Զելանդիան անկախ 3-րդ տուրի արդյունքից դուրս կմնա պայքարից:
Vesti.am









