Foto

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել: Այս մասին հայտնում են ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունից:

Քառորդ եզրափակչում հայ մարզիկը հաղթել է հունգարացի Ռիչարդ Կովաչին և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: