Foto

Ավետիք Վարդանյան. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները

Ըմբշամարտի ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է հունիսի 27-ից հուլիսի 2-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ աշխարհամասի առաջնությունում 8 քաշային կարգերում հանդես են գալու Հայաստանի առաջին համարները.

«Նախապատրաստական փուլը շատ լավ ենք անցել: Մեր ըմբիշները լիովին պատրաստ են առաջնությանը: Լավ արդյունքներ ենք սպասում, բայց սպորտում կանխագուշակումներ անելը սխալ է»,- ասել է Ավետիք Վարդանյանը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Կարեն Զուրաբյանը (50 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Նշենք՝ ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդ կմեկնի հունիսի 25-ին: