Գալեի մրցաշարի 1-ին շրջանում Ռոջեր Ֆեդերերը 6:3, 6:1 հաշվով հաղթել է Յուիտի Սագիտային:
Շվեյցարացի անվանի թենիսիստը տարել է պրոֆեսիոնալ կարիերայի 1100-րդ հաղթանակը:
Հաղթանակների ռեկորդը պատկանում է Ջիմի Քոնորսին, ով իր կարիերայում 1256 հաղթանակ է գրանցել:
Լեգենդար Անդրե Աղասին իր կարիերայում 870 հաղթանակ է տոնել, իսկ Ռաֆայել Նադալը՝ 849:
Մրցաշարի 2-րդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը Միշա Զվերևն է:
Vesti.am









