Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր շարունակվում են քառորդ եզրափակչի մենամարտերը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այդ մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Ցերեկային մրցահերթում Բաչկովը կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ, իսկ Տոնականյանը երեկոյան մրցահերթում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովի հետ:
Մեր երկու բռնցքամարտիկներն այսօր հաղթանակ տոնելու դեպքում դուրս կգան կիսաեզրափակիչ փուլ և կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:
Vesti.am









