Foto

Կրիշտիանու Ռոնալդուն ցուցմունք կտա...

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 31-ին դատարանի առաջև կկանգնի,  հաղորդում է «Football Espana»-ն:

32-ամյա ֆուտբոլիստն այդ օրը ցուցմունք կտա հարկերից խուսափելու մեղադրանքի վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մտադիր է հեռանալ «Ռեալից» 14.7 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեղադրանքի համար: Նա կարծում է, որ մադրիդցիներն իրեն չեն պաշտպանում:

Vesti.am