Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։ Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Մեր մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանը, 49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն կրեցին։
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի չորս ներկայացուցիչ: Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:









