Foto

Զիդանն ու Ռամոսը Ռոնալդուին խնդրում են չհեռանալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ավագ Սերխիո Ռամոսը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խնդրել են չհեռանալ «արքայական ակումբից»: Գրել է «Marca»-ն:

Ֆրանսիացի մասնագետն անմիջապես զանգահարել է 32-ամյա ֆուտբոլիստին, երբ իմացել է, որ նա ցանկանում է հեռանալ:

Զիդանը Ռոնալդուին ասել է, որ այս «Ռեալը» կարող է դեռ բազմաթիվ տիտղոսներ նվաճել և պորտուգալացին պետք է թիմին:

Vesti.am