Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը:
Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ղեկավարությանը հայտնել է 32-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում տեսնելու ցանկության մասին: Իտալացի մասնագետը «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի հետ աշխատել է 2013-ից 2015 թվականներին «Ռեալում»:
Գլխավոր խոչընդոտներից կարող է լինել Ռոնալդուի տրանսֆերային բարձր արժեքը` 200 միլիոն եվրո: Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են վճարել այդ գումարը:
Vesti.am









