Շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերի գերմրցաշարում հաղթելուց և 15,5 միավոր վաստակելուց հետո զգալիորեն բարելավել է իր դիրքերը ՖԻԴԵ-ի համաշխարհային աղյուսակում: Հայ գրոսմայստերի միավորների ընդհանուր քանակը հասել է 2808.5-ի, ինչի շնորհիվ նա առաջադիմել է երեք աստիճանով և բարձրացել չորրորդ տեղը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը` 2822.3 միավորով:
Vesti.am









