Foto

Ես լքում եմ «Ռեալը». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում նախապատրաստվում է Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթին, իր թիմակիցներին հայտնել է «արքայական ակումբը» լքելու որոշման մասին,- վստահեցնում է իսպանական «Marca»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հաղորդել էր մադրիդյան  ակումբային գրանցումը փոխելու մասին:

Հարձակվողը կարծում է, որ ակումբն իրեն չի պաշտպանում հարկերը չվճարելու մեղադրանքներից:

«Ես լքում եմ «Ռեալը»: Որոշումն ընդունված է»,- ասել է Ռոնալդուն իր թիմակիցներին:

Vesti.am