Foto

Բռնցքամարտ. Հաղթական մեկնարկ Եվրոպայի առաջնությունում

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով: Այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարզիկը առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: