Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է «The Telegraph»-ը:

«Շնաձկները» «կարմիր սատանաներից» պահանջում են 50 մլն ֆունտ: Մոուրինյուն կարծում է, որ Դայերը կարող է փոխարինել Մայքլ Կարիկին:

Դայերը «Տոտենհեմի» հետ նոր պայմանագիր է կնքել նախորդ տարվա սեպտեմբերին: Վերջինս ստանում է շաբաթական 70 հազար ֆունտ աշխատավարձ:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու դեպքում Դայերը կստանա շաբաթական 150 հազար ֆունտ ստեռլինգ:

Vesti.am