Foto

Ջեյքոբ Ֆրենկել. դրամավարկային քաղաքականությունն ատում է անակնկալները

Դրամավարկային քաղաքականության ոճը տարբերվում է այն բանից, ինչ գոյություն ուներ 10-15 տարի առաջ, Աստանայի տնտեսական ֆորումում հայտարարել է «JP Morgan Chase International» կազմակերպության տնօրեն Ջեյքոբ Ֆրենկելը:

«Այդ քաղաքականությունը ատում է անակնկալները: Դրամավարկային քաղաքականության նպատակը ոչ թե շուկային զարմացնելն է, այլ նրա հետ փոխգործակցելը: Կապիտալն արձագանքում է շատ արագ, հստակ և կտրուկ բոլոր փոփոխություններին և շատ կարևոր է, որ պարզություն և թափանցիկություն լինի: Դաշնային  պահուստային ֆոնդը նորից բարձրացնում է տոկոսադրույքները և դրա մեջ ոչ մի բացասական բան չկա: Դա դրամավարկային քաղաքականության բնույթն է և ցույց է տալիս, որ բիզնեսին հստակություն է պետք: Տարածաշրջանում չկա մի երկիր, որը նույնությամբ վերականգնվի, ինչ մյուսները: Օրինակ, Ամերիկան վերականգնվեց շատ ավելի արագ, քան Եվրոպան»,-եզրափակել է նա:

Vesti.am