Գլոբալացումն օգուտներ է բերում, բայց, հնարավոր է, պետք է զսպումների և հակակշիռների համակարգ: Աստանայի «Տնտեսական ֆորում-2017»-ի ժամանակ նման տեսակետ է հայտնել նյույորքյան համալսարանի պրոֆեսոր և «Սև կարապ» տեսության հեղինակ Նասիմ Թալեբը:
Նա նշել է, որ ներկայիս համաշխարհային տնտեսական համակարգը շատ «միամիտ» է:
«Համակարգը մեծ ազդեցություն ունի «հաղթողը ստանում է ամեն ինչ» անվան տակ, այն հարկավոր է դարձնել ավելի հավասարակշռված: Գլոբալացումը մեծ օգուտներ է բերում, բայց, հնարավոր է, անհրաժեշտ են սահմանափակիչներ»,-ասել է Թալեբը:
Նրա խոսքով, հարկավոր է փոխել տնտեսական համակարգի մասնակիցների մտածելակերպը: Թալեբը միաժամանակ դրական է արտահայտվել «Մետաքսի նոր ճանապարհի» մասին:
«200 տարի առաջ իմ նախահայրը մետքասի վաճառքով է զբաղվել: Նա Լիբանանից Մարսել և Փարիզ մետաքս է տեղափոխել ու վաճառել: Դրա համար էլ դա իմ արյան մեջ է: Խաղաղության հասնելու ամենալավ միջոցը՝ ստիպել մարդկանց զբաղվել առևտրով, բանակցություններ վարել և գործարքներ կնքել»,-ասել է Թալեբը:
Vesti.am