Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, տեղեկացնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:









