Foto

Արոնյանը հաղթեց Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրի կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Նորվեգացին պարտությունն ընդունել է 35-րդ քայլում:

3 անընդմեջ ոչ ոքիներից հետո Արոնյանը տարել է առաջին հաղթանակը վաստակելով 2.5 միավոր:

Հայ գրոսմայստերը, հաղթանակի շնորհիվ բարձրացել է երկրորդ տեղ:

Միանձնյա առաջատար Հիկարու Նակամուրան այս տուրում հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և ունի 3 միավոր:

Հունիսի 11-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Norway Chess-2017, չորրորդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան, 2793) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 1:0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)