Foto

«Ռեալը» կերկարաձգի Զիդանի հետ պայմանագիրը մինչև 2020 թվականը

«Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականի ամառը, հայտնում է «AS»-ը:

«Ռեալը» նաև կբարձրացնի մարզչի աշխատավարձը: Զիդանը կմոտենա ավելի բարձր վարձատրվող գործընկերներին:

Երկու ոչ լրիվ մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացին «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկական անգամ թիմի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը, Եվրոպայի Սուպերգավաթը և հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:

Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:

Vesti.am