Foto

Ութ ֆուտբոլիստ այլևս հանդես չեն գա «Բանանցում»

«Բանանց» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթներն այլևս չեն շարունակի 8 ֆուտբոլիստ:

Նրանց հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են կամ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Այդ ֆուտբոլիստներն են Վալտեր Պողոսյանը, Գրիգոր Մակարյանը, Նաիրի Մինասյանը, Գրիգոր Աղեկյանը, Արամ Քոչարյանը, Հովհաննես Իլանգյոզյանը, Վլադիմիր Բաբայանը և Էդուարդ Ավագյանը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ մաղթել հետագա ֆուտբոլային կարիերայում: