Foto

Երևանի «Ալաշկերտը» խզել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստի հետ

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ հանաձայնությամբ խզել է պայմանագրերը սերբ կիսապաշտպան Սաշա Ֆիլիպովիչի և հարձակվող Նարեկ Բեգլարյանի հետ:

Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Երկու ֆուտբոլիստներն էլ համալրել էին «Ալաշկերտի» կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և դեռ գործող պայմանագրեր ունեին ակումբի հետ մինչև հաջորդ տարվա օգոստոսը:

Հիշեցնենք՝ Ֆիլիպովիչը 4 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում ավարտված առաջնությունում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, իսկ Բեգլարյանը միայն մեկ խաղ է անցկացրել և գոլի հեղինակ է դարձել «Արարատի» հետ առաջնության վերջին տուրի խաղում: