Foto

Հայաստանի հավաքականը մեկնել է Մոնտենեգրո

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա, որտեղ հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝ կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել 21 ֆուտբոլիստ, հայտնում է ՀՖՖ-ն:

Դարպասապահներ.

Արսեն Բեգլարյան՝ «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան՝ «Գանձասար-Կապան» Արամ Հայրապետյան՝ «Բանանց»

Պաշտպաններ. Տարոն Ոսկանյան՝ «Կարմիոտիսսա» (Կիպրոս) Հրայր Մկոյան` «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան` «Վերիա» (Հունաստան) Լևոն Հայրապետյան` «Փեյքան» (Իրան) Գագիկ Դաղբաշյան` «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան` «Ալաշկերտ» Արմեն Մանուչարյան` «Փյունիկ»

Կիսապաշտպաններ.

Հենրիխ Մխիթարյան` «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Արաս Օզբիլիզ` «Բեշիքթաշ» (Թուրքիա) Էդգար Մանուչարյան` «Ուրալ» (Ռուսաստան) Էդգար Մալաքյան` «Ստալ» (Ուկրաինա) Մարկոս Պիզզելլի` «Քսանտի» (Հունաստան) Կամո Հովհաննիսյան` «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) Արտակ Գրիգորյան` «Ալաշկերտ» Նարեկ Ասլանյան` «Փյունիկ»

Հարձակվողներ.

Ռուսլան Կորյան՝ «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով՝ «Յենիսեյ» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)։

Vesti.am