«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմական գոլ է խփել՝ Լոս-Անջելեսի հոլիվուդյան հայտնի «Փառքի ծառուղու» վրայով:
Ֆուտբոլիստն այդ հարվածը կատարել է ամերիկյան «Jimmy Kimmel Live» հաղորդաշարի շրջանակում:
Նեյմարը գտնվել է շենքերից մեկի տանիքում, հատուկ պատրաստված տաղավարում, որտեղ նկարահանվել է հաղորդաշարը, իսկ դարպասը տեղակայված է եղել դիմացի շենքի տանիքում:
Նեյմարը մի քանի փորձից հետո կարողացել է, այնուամենայնիվ, գոլ խփել՝ գնդակը արահետի վրայով ուղարկելով դարպասը:
Vesti.am








