Foto

Ալեգրին «Յուվենթուսի» հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2019 թվականը

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն Ալեգրին որոշել է մնալ Թուրինում:

«Gazzetta dello Sport»-ի հաղորդմամբ, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը:

Սպասվում է, որ պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհաղորդվի մոտ ժամանակներս:

Vesti.am