Foto

Մեկնարկում է «Norway Chess» գերհզոր մրցաշարը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկում է «Norway Chess»  գերհզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ՝  Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,  Վիշվանաթան Անանդը և  Անիշ Գիրին:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, «Norway Chess»  մրցաշարը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարով: Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողը իրավունք կստանա ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: Այնուհետև 2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կընտրի իր մեկնարկային համարը և այդպես շարունակ: 10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով:

Vesti.am