Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է դե Խեայի հրաժարագինը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային վաճառել 80 մլն ֆունտ ստեռլինգով,- հաղորդում է «Daily Mail»-ը:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վճարել այդ գումարը, սակայն «սերուցքայինները» կարող են գործարքի մեջ ներառել թիմի ֆուտբոլիստիներին` Ալվարո Մորատային, Ռաֆայել Վարանին կամ Խամես Ռոդրիգեսին: Եթե բանակցությունները փակուղի մտնեն, ապա «արքայական ակումբը» կփորձի ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր 69 մլն եվրոյով վաճառել դե Խեային:

Անգլիայի ավարտված առաջնությունում դարպասապահը մասնակցել է 35 հանդիպման և բաց թողել 29 գնդակ:

Vesti.am