Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին փորձում է համոզել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիային համալրել «կապտանռնագույնների» շարքերը,- տեղեկացնում է «Le Parisien»-ը:
Ավարտված մրցաշրջանում կատալոնական ակումբի անհաջողություններն ստիպում են ղեկավարությանը մտածել կազմը լրջորեն ուժեղացնելու մասին: Չի բացառվում, որ «Բարսելոնայից» կհեռանա Արդա Թուրանը, որին փոխարինող է անհրաժեշտ գտնել:
Կատալոնական ակումբը Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված էր դեռ 2010-ին, երբ արգենտինացին «Բենֆիկայից» տեղափոխվեց «Ռեալ»:
Vesti.am









