Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ «Փյունիկ» ակումբի նոր սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանն է:
«Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախկին տերերին, ովքեր «Փյունիկում» ունեցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Վարդան Մինասյանը», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արթուր Սողոմոնյանը:
Նա նշել է, որ ամեն ինչ անելու է, որ ակումբն առաջատար դիրքերում լինի:









