Թուրինի «Յուվենթուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը անգլիական երեք ակումբների տրանսֆերային նպատակն է` «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի», հաղորդում է «Daily Mail»-ը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բրազիլացու միջոցով ցանկանում է ուժեղացնել մրցակցությունն աջ եզրում, որտեղ հանդես է գալիս Վիկտոր Մոզեսը:
Հիշեցնենք, որ Ալվեշը 2018 թվականին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Vesti.am









