Foto

Ջոկովիչը վարդի փնջեր է նվիրել Ռոլան Գարոսի մասնակիցներին. (լուսանկար)

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվեր է ուղարկել Ռոլան Գարոսին մասնակցող թենիսիստուհիներին:

Սերբ թենիսիստը կանանց հանդերձարան է ուղարկել վարդերի երկու փունջ:

«Երբ Նովակ Ջոկովիչը զարմացնում է կանանց՝ հանդերձարան վարդերի երկու հսկա փունջ ուղարկելով, և դու ամբողջը վերցնում ես քեզ: Կատակում եմ, շնորհակալություն, Նովակ:

Էնդի Մարեյ, այժմ սպասում ենք ձեր փնջերին»,- «Ինստագրամի» իր էջում գրել է Նաոմի Բրոադին:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոնն է:

Vesti.am