Իտալական «Նապոլիի» բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը բացատրել է, թե ինչու է մերժել կատալոնական «Բարսելոնային»:
«Բարսելոնան» հետաքրքրված էր ինձնով, սակայն չէի ցանկանում պահեստային դառնալ: Ի՞նչ իմաստ ունի դառնալ Նեյմարի, Մեսսիի կամ Սուարեսի փոխարինողը:
Իտալիայում այլ թիմի կազմում հանդես չէի գա։ Ինձնով հետաքրքրված էր նաև «Չելսին», սակայն Կոնտեն չի զանգահարել ինձ: Կարող էի այնտեղ հանդես գալ, սակայն «Չելսին» ավելի ուժեղ չէ «Նապոլիից»,- Մերտենսի խոսքն է մեջբերում է «Mundo Deportivo»-ը:
Նեապոլցիների հետ Մերտենսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Vesti.am









