Foto

Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է

Հայտնի է դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցն աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:  Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը 27-ամյա բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերն է լինելու: Մենամարտը կկայանա հուլիսի 15-ին կամ 22-ին:

Նախորդ մենամարտում Արթուր Աբրահամը WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարիների որոշմամբ հաղթել է Ռոբին Կրասնիկիին: