Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Ռեալին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի հարցով Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հաղորդում է «Sky Sports»-ը:

«Արքայական ակումբը» պատրաստ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 60 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել: Մանչեսթերցիների ղեկավարությունը հույս ունի դարպասապահին պահել կազմում:

Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 35 խաղում դե Խեան բաց է թողել 29 գնդակ:

 Vesti.am