Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նոր պայմանագրով վաստակելու է տարեկան 8.6 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ,- փոխանցում է «Daily Mail»-ը:
Նախորդ պայմանագրով ֆրանսիացի մասնագետի աշխատավարձը կազմում էր տարեկան 7.5 միլիոն ֆունտ ստեռլինգ: 67-ամյա Վենգերը «զինագործներին» գլխավորել է 1996 թվականին. այն ժամանակ նա վաստակում էր տարեկան կես միլիոն ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ 2016-2017 մրցաշրջանում «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթը:
Vesti.am









