Foto

Ռամոս. Պիկեին ՉԼ-ի եզրափակչի հրավեր եմ ուղարկել, սակայն ...

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է թիմի հոգեբանական պատրաստվածության մասին Չեմպիոնների լիգայի եզրափակչում Թուրինի «Յուվենտուսին» հանդիպելուց առաջ:

«Եզրափակչից առաջ վերջին օրերը կանցկացնեմ տանը` եղբորս, կնոջս և երեխայիս հետ: Մտածելու եմ:

Մոտ 20 մարդ է ժամանելու Քարդիֆ՝ ինձ աջակցելու համար: Հրավեր եմ ուղարկել Պիկեին, սակայն նա չի պատասխանել»,- Ռամոսի խոսքն է մեջբերում «As»-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին:

Vesti.am