Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ կարոտում է Անգլիային, որտեղ 6 տարի անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
«Չեմ սիրում, երբ երկրպագուները սուլում են ինձ: Պետք է այդպես չլինի. երկրպագուները պետք է չսուլեն սիրելի թիմի ֆուտբոլիստին, երբ նա սխալվում է:
Ընդհակառակը, պետք է աջակցել թիմին, եթե ինչ-որ բան չի ստացվում: Երբ խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում», նման բան չկար: Հնարավոր է, որ ամեն ինչ մտածելակերպի մեջ է: Կարոտում եմ Անգլիան»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «La Sexta»-ն:
Vesti.am









