Foto

Հայաստանի 10 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

Մինսկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը (398 մասնակից, շվեյցարական համակարգ, 11 տուր):

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, մայրցամաքի առաջնությունում մեր երկիրը ներկայացնում է 19 շախմատիստ, որոնցից 10-ը մեկնարկային տուրում հաղթանակ է տարել:

Հիշեցնենք՝ 22 լավագույններն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Հայաստանը ներկայացնող 19 շախմատիստների թվում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանը (2666), Հրանտ Մելքումյանը (2619), Զավեն Անդրիասյանը (2615) և Արման Փաշիկյանը (2603):