Foto

Հիմնվում է Արցախ ՖԱ-ն. հայտնի են մանրամասներ

Երևանում հիմնվում է «Արցախ» ֆուտբոլային ակումբը («FC Artsakh»):

armsport.am-ը հայտնում է, որ թիմն առաջիկա մրցաշրջանից մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:

Մեր տեղեկություններով թիմը գլխավորելու է Տիգրան Եսայանը:

Հուլիսին հայտնի են դառնալու բոլոր մանրամասները, լինելու է թիմի շնորհանդես, առաջիկայում կհրապարակվի շնորհանդեսի օրը։

Այժմ աշխատանքներ են տարվում թիմի տարբերանշանի, հիմնի ստեղծման վրա:

Տիգրան Եսայանի գլխավորությամբ ընթանում է անձնակազմի և ֆուտբոլիստների հավաքագրման գործընթաց։