Foto

Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել «Լեսթերը»

Անգլիական «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է լքել ներկայիս ակումբը:

«Հարգելով «Լեսթերին»` ցանկացա անկեղծ լինել, այդիսկ պատճառով նրանց հայտնեցի, որ ցանկանում եմ փոխել ակումբային գրանցումս:

Նախորդ մրցաշրջանում խոսել էի ակումբի նախագահի հետ` նշելով, որ կմնամ ակումբում ևս մեկ տարի: Հիմա եկել է առաջընթաց գրանցելու ժամանակը»,- ալժիրցի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Մահրեզի պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին:

Vesti.am