Foto

«Football Italia». Տոտտին կշարունակի ֆուտբոլային կարիերան

Իտալական «Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, ով մայիսի 28-ին հրաժեշտի հանդիպում էր անցկացրել հռոմեական ակումբում, հայտարարել է, որ կարող է կարիերան շարունակել այլ ակումբում:

«Ցանկանում եմ շարունակել: Չգիտեմ, թե որտեղ, սակայն ես հաստատ կշարունակեմ ֆուտբոլ խաղալ: Կխաղամ ևս մեկ տարի»,- Տոտտի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Աղբյուրը հղում է կատարում այն տեսանյութին, որը հրապարակվել էր «Sky Sport Italia»-ում և նշում, որ Տոտտին, հնարավոր է, կատակել է:

Ավելի վաղ «Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին հայտարարել էր, որ Տոտտիին ակումբային աշխատանք է առաջարկել:

https://www.youtube.com/watch?v=B2E5ihP5y_4

Vesti.am