«Բորնմութը» հայտարարել է «Չելսիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
29-ամյա բոսնիացի դարպասապահը հուլիսի 1-ից պաշտոնապես կմիանա «Բորնմութին»:
Պայմանագրի ժամկետը և տրանսֆերային արժեքը չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ «Sky Sports»-ը նշել էր, որ «Բորնմութը» դարպասապահի տրանսֆերի համար «Չելսիին» կվճարի մոտ 10 մլն ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ Բեգովիչը «Չելսի» էր տեղափոխվել 2015 թվականին՝ «Սթոք Սիթիից»:
Vesti.am









