Հետագայում Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են անցկացվել հանգստյան օրերին,- հաղորդում է «France Football»-ը:
Խոսքը միայն քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի և եզրափակչի մասին է: Դրա նախաձեռնողները Թուրինի «Յուվենթուսը», Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» են:
Հանգստյան օրերին խաղերի անցկացումը կբարձրացնի հեռուստահեռարձակման իրավունքների վաճառքից ստացված եկամուտն Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում:
Փոփոխություները կարող են ուժի մեջ մտնել 2021 թվականից:
Vesti.am









