Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Նազարեթյանը կիոկուշին-կայի աշխարհի չեմպիոն է դարձել, այս մասին հայտնել է «Rusarminfo»-ն: Նազարեթյանը հաղթել է մինչև 80 կգ քաշայինների կարգում: Արտյոմ Նազարեթյանը ծնվել է 1993 թվականի մարտի 13-ին: Նա միջազգային աստիճանի սպորտի վարպետ է, ունի սև գոտի (առաջին դան), Ռուսաստանի բազմակի չեմպիոն է, 2014 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:









