Foto

Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո է վճարել

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո է վճարել՝ հարկերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է sportbox.ru-ն:

Պորտուգալացուն սպառնում էր 15 ամսից մինչև 5 տարվա ազատազրկում:

Հարկային մարմինները կարծում են, որ 2011-2013 թվականներին ֆուտբոլիստը չի վճարել 8 մլն եվրո հարկ:

Նշվում է, որ Ռոնալդուն վարույթի վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի ստացել: Չնայած, Ռոնալդուն վճարել է 6 մլն եվրո, բայց հարկային մարմինը պնդում է, որ նա ամբողջությամբ մարի պարտքը, որը կազմում է 15 մլն եվրո:

Vesti.am