Foto

Արթուր Պետրոսյանը Հայաստանի բարձրագույն խմբից թիմ է հրավիրել 7 ֆուտբոլիստի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Հայաստանի Բարձրագույն խմբից թիմ է հրավիրել 7 ֆուտբոլիստի, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Արսեն Բեգլարյան՝ «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան՝ «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան՝ «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան՝ «Ալաշկերտ» 

Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան՝ «Փյունիկ»

Թիմը կպատրաստվի հունիսի 4-ին Երևանում կայանալիք Հայաստան - Սենթ Քիթս և Նևիս ընկերական խաղին և հունիսի 10-ին Պոդգորիցայում անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա - Հայաստան հանդիպմանը: 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Արթուր Պետրոսյանը հրապարակել էր նաև լեգեոնականների ցուցակը.

Տարոն Ոսկանյան՝ «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան՝ «Վարդար» (Մակեդոնիա)

Հրայր Մկոյան՝ «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան՝ «Վերիա» (Հունաստան)

Լևոն Հայրապետյան՝ «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզելի՝ «Քսանտի» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Ռուսլան Կորյան՝ «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով՝ «Յենիսեյ» (Ռուսաստան)

Արաս Օզբիլիս՝ «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Կամո Հովհաննիսյան՝ «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)

Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան)

Արմեն Համբարձումյան՝ «Մորդովիա» (Ռուսաստան)

Դավիթ Յուրչենկո՝ «Անժի» (Ռուսաստան)։